Տարին ավարտվում է: Ամփոփենք:
2017թ: Հեռուստատեսային բովանդակության առումով այս տարին «Արմենիա TV» և «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքների համար եղավ ամենահագեցածը: Խոսենք թվերով․
5 սիթքոմ՝ «Ֆուլ հաուս», «Դոմինո»՝ «Արմենիա TV», «Ազիզյանները», «Չեյնջ», «Ոսկե դպրոց»՝ «Արմենիա Պրեմիում»:
Տարբեր ժանրերի և սերիաների քանակության 10 հեռուստասերիալ՝ «Առաջնորդները», «Նռան Հատիկ»՝ Արմենիա TV, «Գնված երջանկություն», «Քավարան», «Եղնիկների կածանը», «Դեպի վայրէջք», «Միլիոնը թակարդում», «Դեպի երազանք», «Հետհաշվարկ», «Նվագախմբի երեխաները»՝ «Արմենիա Պրեմիում»:
3 համաշխարհային հեռուստատեսային ֆորմատ՝ «Ինչ, որտեղ, երբ», «Ամենախելացին», «Հայաստանի Ձայնը»՝ «Արմենիա TV»:
10 ժամանցային ծրագրեր՝ «Բարի լույս», «Համի ուժը», «ԵրեքOFF», «Քոմենթս», «Եթերի թագուհին», «Եղիր պատրաստ», «Դեղատոմս», «Ծագումով հայեր», «Նանե»՝ «Արմենիա TV», «Ստենդ ափ քոմեդի»՝ «Արմենիա Պրեմիում»:
2 փաստավավերագրական և ճանաչողական ծրագրեր՝ «Հատուկ դեպքեր», «01 99»՝ «Արմենիա TV»:
6 քաղաքական, վերլուծական և լրատվական ծրագրեր՝ «Ռէվոլյուցիա», «Սուր անկյուն», «ՊոստՖակտում», «Ժամը», «Բանաձև ակումբ», «Հերթապահ մաս»՝ «Արմենիա TV»:
Չեմպիոնների լիգայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներ․ միլիոնների սիրած մարզաձևը հենց մենք ենք ցուցադրել:
«Միսս Հայաստան 2017», «Արմենիայի երգը 2017», «Ավրորա» մրցանակաբաշխություն՝ մեծամասշտաբ շոուներ, որոնք ապահովեցին բարձր վարկանիշ և անթիվ քննարկումներ:
Էքսկլյուզիվ իրավունքով ձեռքբերված և ցուցադրված հայկական բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր, շոու-ներկայացումներ և մենահամերգներ:
Այո, առաջատար հեռուստաալիքի դիրքը պատվով պահելու համար մենք աշխատել ենք տարին 365 օր: Մեր սուպեր պրոֆեսիոնալ ստեղծագործական և տեխնիկական թիմը շարունակում է նվաճել նոր բարձունքներ, չնայած կարծես թե ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաալիքի համար այլևս մոտիվացիա գտնելը դժվար պետք է լիներ: Սակայն մեր ամենագլխավոր մոտիվացնողը մեր ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆ Է, ում բարձր գնահատականին արժանանալու համար մենք շարունակում ենք մեր աշխատանքը: Ըստ «ԱԴՄՈՍՖԵՐ ԱՐՄԵՆԻԱ» հեռուստատեսային վարկանիշային տվյալներ տրամադրող կազմակերպության՝ «Արմենիա TV»-ին ամբողջ 2017 թվականի արդյունքներով դարձյալ տարին ամփոփում է առաջին հորիզոնականում, իսկ «Արմենիա Պրեմիումն» անվիճելի առաջատարն է UCOM ցանցում:
Շատերը սա համարում են գերարդյունավետ աշխատանք, իսկ մենք համարում ենք, որ դեռ ամեն ինչ առջևում է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: