Araratnews.am-ը գրում է.
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել է, որ միայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես եկավ պաշտոնական հայտարությամբ` ի պաշտպանություն ռուսաստանցի օլիմպիականների:
«Ռուսաստանը բարձր է գնահատում, որ հայերը չերկնչեցին և սատարեցին ռուսաստանցի օլիմպիականներին: Հայաստանը մյուս երկրներին օրինակ տվեց»,- РУСАРМИНФО-ի հետ հարցազրույցում ասել է Վլադիմիր Լեպյոխինը:
Նա նաև ընդգծել է, որ ՀԱՕԿ-ը ռուսաստանցի մարզիկների նկատմամբ համերաշխություն է դրսևորել և կանգնել «ազնիվ խաղի» սկզբունքի պաշտպանության կողմը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն խախտել է:
«Բոլորը թևաթափ եղան, այդ թվում նաև` ռուսաստանցի մարզիկները: Նման իրավիճակում Հայաստանի աջակցության խոսքը թանկ արժի»,- նշել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը անթույլատրելի էր համարել 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերում ազգային դրոշի ներքո ռուսաստանցի մարզիկների մասնակցության արգելքը: