Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ, Գյումրիից մոտ 25կմ հեռավորության վրա գտնվում է Հերհերի ձորը, որտեղ 1920 թվականին տեղի է ունեցել հայերի զանգվածային կոտորած, եւ որը շատերին հայտնի է «Ջարդի ձոր» անվանումով: Այս վայրը ունիկալ է այնքանով, որ ներկայիս ՀՀ տարածքում միակ տեղն է, որտեղ տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր: Մինչեւ հիմա այդտեղ հողը փորելիս կարելի է հանդիպել մարդկային ոսկորներ: Այսքանով հանդերձ բավականին ունիկալ է նաեւ հայերի վերաբերմունքը այդ վայրի նկատմամբ, քանի որ ամառային եղանակներին «Ջադրի ձորը» շատերի համար ծառայում է որպես քեֆ-ուրախություն կազմակերպելու հանգստատեղի, որոնց ընթացքում, երբ ալկոհոլի ազդեցությունը հասնում է կրիտիկական աստիճանի, չեն մոռանում մի հատ թուրքերին հայհոյել եւ մի թաս օղորմի խմել Եղեռնի անմեղ զոհերի պատվին: «Հայրենասիրության» պոռթկումը շատ կարճ է տեւում, եւ քեֆչիները շարունակում են իրենց քեֆ-ուրախությունը իրենց հայրենակիցների ոսկորների վրա: Որպես կանոն այդպիսի քեֆերից հետո «Ջարդի ձորը» վերածվում է համաքաղաքային աղբանոցի: Իրականում այդպիսին է Ցեղասպանության նկատմամբ ազգիս հիմնական մասի իրական վերաբերմունքը: Հայրենասիրության մակարդակի մասին պատկերացում կազմելու համար եկեք չափանիշ չդարձնենք տարին մի անգամ «Օպերայի հայաթում» թուրքական դրոշ վառելը կամ Կարսն ու Արդահանը հետ վերցնելու «ահասարսուռ» կոչերը: Հաշվի առեք, որ ապրիլի 24-ից բացի մյուս բոլոր օրերը ցեղասպանվածների ոսկորների վրա «խորված» ուտուղ, քեֆ-ուրախություն կազմակերպող ու օղու բաժակի պարունակությունը դատարկելու միջոցով թուրքերից վրեժ լուծող ազգ ենք նաեւ: Լուսանկարում պատկերված է «Ջարդ ձորում» տեղադրված հուշարձանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=601471799882723&set=a.491963644166873.125898.100000597242480&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել