Ադրբեջանի Զինված ուժերի մասին օրենքի փոփոխությունը բխում է 2016թ. ընդունված սահմանադրական փոփոխություններից: Սահմանադրության փոփոխությամբ ավելի ընդլայնվեց «զինված ուժեր» հասկացությունը. եթե մինչ այդ զինված ուժեր ասելով հասկացվում էր միայն բանակը, այժմ զինված ուժերի մեջ ներառվում է և՛ ներքին զորքերը, և՛ սահմանպահ զորքերը, և՛ պաշտպանության նախարարությունը: Օրենքի փոփոխությամբ նշվում է, որ զինված ուժերը կարող է ներգրավվել հասարակական և սահմանադրական կարգի պահպանմանը: Այսինքն՝ այստեղ ամենակարևորն այն է, որ ներքին ընդվզումները ճնշելու համար բանակի ներգավվումը լեգիտիմացվում է: Սրանից բխում է, որ իշխանությունն անհրաժեշտության դեպքում կարող է բանակը դուրս բերել ընդդիմադիր զանգվածի դեմ, հանուն իշխանության պահպանման:
Կից նյութն՝ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1761151290623199
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել