Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 

Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք: 

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել