Կիվին ոչ միայն համեղ, այլ նաև չափազանց օգտակար միրգ է: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս կանաչ մրգի մեկ կիլոգրամը կարող է զգալիորեն երկարացնել կյանքի տևողությունը:
Կիվին պարունակում է ավելի շատ С վիտամին, քան նարինջը կամ կիտրոնը: Բացի այդ, կիվին հարուստ է օրգանական թթուներով, մագնեզիումով, պեկտիններով, ֆոսֆորով, կալիումով, երկաթով, էնզիմներով: Կիվիի հաճախակի օգտագործումը նպաստում է էնդորֆինի՝ երջանկության հորմոնի արտադրությանը, ինչի շնորհիվ էլ մեր տրամադրությունը բարձրանում է:

Ավելին, կիվին կարգավորում է ճնշումը, երիկամների, աղեստամոքսային տրակտի, սիրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, իջեցնում է գրգռվածությունն ու կանխում է մազերի վաղաժամ ճերմակեցումը: Այս տրոպիկական միրգն ունի նաև հակաուռուցքային, հակամուտացիոն, հակաօքսիդանտ հատկություն: 

Այս ամենն ազդում է կյանքի տևողության վրա: Արևմտյան սննդաբանների հաշվարկներով՝ մեկ կիլոգրամ կիվին երկարացնում է կյանքը մեկ ամսով:

Պետք է ընդգծել, որ կիվին շատ քիչ կալորիաներ է պարունակում (կիվիի հասուն պտուղը պարունակում է 9% ածխաջրեր, էներգետիկ արժեքը 40 կկալ է 100 գրամ պտղամսի մեջ): Այնպես որ, կազմվածքի համար անհանգստանալու կարիք չկա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել