Araratnews.am-ը գրում է.

Իսրայելում 42-ամյա կինը որդի է ունեցել, նորածինը կնոջ 20-րդ երեխան է. հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Jerusalem Post թերթին:

Ծննդաբերությունը տևել է մի քանի ժամ և ընթացել առանց բարդությունների. երեխան լույս աշխարհ է եկել միանգամայն առողջ:

20 երեխաներից երկուսը երկվորյակ են, բացի այդ, նրա ավագ զավակներն արդեն իրենց երեխաներն ունեն: Կինը ուղղափառ հուդայականության հետևորդ Է: Նա հրաժարվել Է մանրամասներ ներկայացնել իր և իր ընտանիքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել