Panorama.am-ը գրում է.

«Կինոյի բյուջեից 30 տոկոսն ուղղվելու է դեբյուտներին»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նա նշեց, որ ներկայում կինոկենտրոնում քննարկվում է այն կարգը, թե ինչ չափաբաժիններով ենք մենք ֆինանսավորելու կամ աջակցելու այս կամ այն ուղղություններին՝ գեղարվեստական ֆիլմ, կարճամետրաճ ֆիլմ, անիմացիա, այդ թվում նաև դեբյուտ։

«Այս պահին դեռ քննարկման փոլում է, բայց մեր մոտեցումն ու պատկերացումն այն է, որ պետք է շատ ավելի հնարավորություն տանք երիտասարդ կինոգործիչներին՝ նոր սկսվող առաջարկները կյանքի կոչելու համար։ Սրանով մեր կինոյում նոր շունչ ու թարմություն կգա»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է Կինոյի մասին օրենքին, նախարարն ասաց, որ տասնյակ տարիներ պետությունը գումար է հատկացրել թե գեղարվեստական, թե վավերագրական ֆիլմերի նկարահանման համար:

«Կինոյի օրենքը չի կարող ֆինանսավորում ապահովել, այն կազմակերպելու գործառույթ ունի և խնդիր չի լինի ֆինանսի հետ կապված։ Օրենքը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և հաշվի են առնվել բոլոր խնդիրները: Նախարարությունը պատրաստ է քննարկել օրենքի վերաբերյալ այն առաջարկները, որոնք կարող է նպաստել հայկական կինոյի զարգացմանը»,- վստահեցրեց Ամիրյանը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել