Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Instagram-ի իր էջում գրել է, որ իր ամուսինը պարգև է ստացել Երևանի քաաքապետ Տարոն Մարգարյանից։

«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին «Արգիշտի Առաջինի» մեդալ է հանձնել` հեռուստատեսության ոլորտում, նաև Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզանով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ժողովրդի արժանի զավակն ես, և 20 տարի է՝ փառաբանում ես քո երկիրն ու նպաստում ես ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլ նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցությանը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել