Հարգելի՛ հարսով փեսային լավություն անող «բարեգործ» ֆեյսբուքյան որոշակի օգտատերեր, ուղղակի բավական է մեր բոլորի օրը լցնել նեգատիվով ու անընդհատ մեզ հիշեցնել, որ, գիտեք, դուք ձեզ համար ճոխ Նոր տարի եք անում, մարդիկ կան՝ աղքատ են, մարդիկ կան՝ տնակներում են, մարդիկ կան՝ հաց չունեն, մարդիկ կան... Ու չփորձվեք որևէ մեկին մտահոգ դեմքով խորհուրդ տալ՝ ամանորյա ծախս ինչ չափով անի, ինչքան անի ու որից ինչքան նվիրաբերի աղքատ կամ կարիքավոր մեկին։ Այդպես խիստ «մտահոգ» եք, ինքներդ էլ արեք ու հիշեք աստվածաշնչյան տողերը բարեգործության մասին, էն աջ ու ձախ ձեռքերի պահը, էն գաղտնի բարեգթությունը։ Դուք չեք որոշողը, թե դիմացինը քանի բուդ դնի սեղանին, քանի օր պահի ու էդ սննդի քանի տոկոսը թափի։ Ձեր փարիսեցիությամբ էս նախատոնական օրերս հերիք է լցնեք ձեր նեգատիվով, գժվացրիք, ա՛յ կեղծ բարեպաշտներ, ցանկացած ոք ինքն է որոշում քանի հազար կամ քանի միլիոն ծախսի Նոր տարուն, Դուբայում անի, Ծաղկաձորում, թե սաունայում։ Ձեր անասուն խորհուրդները ու ձեր կեղծ մղկտոցները մտցրեք ձեր...
Որ մեկը էս նախատոնական օրերին ինձ ինչ-որ օգնության հայցով դիմել է, շատ կոպիտ ձևով վիրավորելու եմ, անկեղծ՝ զզվացրիք, թողեցիք, դուք չեք էլ պատկերացնում՝ ինչքան են շատացել ձեր նմանները՝ զզվելիության աստճան։ Շնորհակալություն, ցտեսություն, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: