Եթե Գյումրիում ոստիկանությունը իր տեղում լիներ, կարողանար ժամանակին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, ապա այսօր այդ դեպքը տեղի չէր ունենա:
Այս դեպքից հետո Վարդանիկին բռնեն, դատեն, ականջներից կախեն, մեկ ա, ոչ մի բան, ոստիկանությունը ոչ միայն բռնող է, այլ նաև կանխարգելող ա, ու դա չպետք է թույլ տար: Եթե այսօրվա դեպքը ցույց տվեց, որ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Բաբակեխյան Կարենը այնտեղ ոչ թե ոստիկանապետ ա, այլ անշարժ գույք (գնահատականն՝ ըստ Վլադիմիր Գասպարյանի):
Բաբակեխյանից բացի ոստիկանության Գյումրու բաժնի պետն էլ ունի պատասխանատվության իր բաժինը: Ամբողջ օրը թողես՝ խոսեն, որ ոստիկանները լավն են, լավը մենակ պոպուշ շորեր հագնելով չի, լավը նաև հանցագործությունների կանխարգելումն ա:
Հ.Գ. Հայաստանը վերածվել ա Չիկագոյի, սաղ իրար վրա կրակում են, վերջում էլ հեսա կասեն՝ տեսա՞ք՝ Վարդանիկին բռնինք: Վարդանիկին հիմա չէ, որ պետք է բռնեիք, Վարդանիկին պետք է բռնեիք մի 8 տարի առաջ: Վարդանիկը հիմա արդեն բանտում լիներ, որ այսօրվա դեպքը չլիներ: Այսպես որ շարունակվի, վաղն իրար վրա կրակելու են Երևանում, Կիրովականում, Կապանում, Հրազդանում ու սենց իրար սպանելու են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2932852335747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել