Սիրահարվածությունը աղջկան ավելի կանացի է դարձնում: Սիրահարված կնոջը շատ հեշտ է առանձնացնել հասարակության մեջ: Այսպիսով ինչպե՞ս է իրեն պահում սիրահարված կինը:
- Սիրահարված կինը սովորականից ավելի շուտ է զարթնում: Նա ցանկանում է ավելի երկար պառկել անկողնում, քանի որ իր կողքին պատկերացնում է սիրելիին:
- Երբ աղջիկները սիրահարվում են նրանք սկսում են ավելի երկար կանգնել հայելու դիմաց, ավելի հաճախակի են լոգանք ընդունում մարմնի համար նախատեսված բոլոր հնարավոր քսուքներով: Նա սիրում է ոչ միայն այդ տղային այլ նաև իրեն:
- Սիրահարված ժամանակ կինը քայլում է հպարտ` գլուխը վեր բարձրացրած: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է,նա հաջողակ է:
- Սիրահարված կինը մոռացկոտ է: Հոգեբանները կատակում են` ասելով որ սիրահարված կնոջը պետք է հանգստի ուղարկել քանի որ նա կարող է սնանկացնել ընկերությունը:
- Սիրահարված կինը ավելի շատ է ցանկանում տան աշխատանքներով զբաղվել: Եթե սովորական ժամանակ նա հոգնած է լինում,ապա սիրահարված ժամանակ կինը պատրաստ է լվանալ անգամ մաքուր հագուստը:
Նյութի աղբյուր՝ http://loveyou.am/you/?p=10398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել