Araratnews.am-ը գրում է.
ՌԴ կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը կարծում է, որ առանց Ռուսաստանի ակտիվ քաղաքականության Անդրկովկասում որևէ հարց չի կարող լուծվել, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտությունը. այս մասին Զյուգանովն ասել է Москва-Баку պարբերականի հետ հարցազրույցում:
«Ռուսաստանը պետք է ավելի արդյունավետ աշխատի ղարաբաղյան հակամարտության գործում, փնտրի խաղաղ, ողջամիտ լուծումներ: Ես վստահ եմ, դրանք կան»,- ասել է Զյուգանովը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ շահագրգռված են բոլոր կողմերը:
Կոմկուսի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ավելի արդյունավետ քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/rusastaneh-petkh-e-oghjamit-lutcumner-phntri-lgh-harcum-zyuganov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել