Քեֆս բերեց «հանցագործության դրդելու» ԲՀԿ-ական դիրքորոշումը (Ազատություն ռ/կ). այսինքն՝ եթե որևէ կուսակցության ներկայացուցիչ ընտրակաշառք է բաժանում պոտենցիալ ընտրողին, ապա լրագրողը դրա մասին կարող է խոսել միայն այն դեպքում, երբ անձամբ ներկա է եղել կաշառք տալու-ստանալու գործընթացին և տեսանկարահանել այն: Իսկ դրանից դուրս եթե նա այդ թեմայի մասին խոսի ընտրակաշառք ստացող քաղաքացու և կամ Աստված ոչ անի՝ հենց ընտրակաշառք բաժանող քաղաքացու հետ, ապա դա կնշանակի «դրդել հանցագործության», ինչին կհետևի իրավական համապատասխան արձագանքը: Այսպիսի ԲՀԿ-ական արդարադատություն է մեզ սպասվում, եթե…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



