Քաղաքականությունը երբեք էլ իմ պրոֆիլը չի եղել, բայց եթե այն վերաբերում է մեր պատմությանը, մեր ազգին, հատկապես` վերջին իրադարձություններին, չխոսել չեմ կարող: Անկեղծությամբ, շատ ուրախ եմ, որ աշխարհում ևս մեկ անգամ հնչեց թուրքի ոճրագործության մասին, ուրախ եմ, որ այնպիսի պետություն, ինչպիսին Ֆրանսիան էր, նման քայլի է գնում: Ուրախ եմ նաև, որ հայությունը ևս մեկ առիթ ունեցավ ազգովի ուրախանալու, բայց...
Ինձանից լավատես չլինեք, բայց անկեղծ եմ ասում, չհավանեցի մի կտոր հաց ստացած չքավորի նման "Շնորհակալություն Ֆրանսիա, մենք սիրում ենք քեզ" և այլ գովագոհաբանական բացականչությունները: Ի՞նչ է, մե՞ծ բան է արել Ֆրանսիան: Քաղաքագետները ինձանից լավ են հասկանում իրավիճակն ու հետևանքները, դա իմ որոշելու ու քննարկելու հարցը չէ: Իհարկե Ֆրանսիան նման քայլի պիտի գնար, քանի որ ոճրագործությունը պիտի բացահայտվի, պիտի խոսվի դրա մասին ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում: Իսկ թե ինչ նպատակներ է հետապնդում դրանով Ֆրանսիան, քանի ձայն է ակնկալում Սարկոզին ընտրությունների ժամանակ, արդեն մեդալի հակառակ կողմն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել