Անվերջ դատարկության երկու իրար հակադիր բևեռները անվանում են ին և յան: Ինը կանացի սկիզբն է, իսկ յանը` տղամարդկային: Ինը բացասական է, յանը` դրական: Դրանք ուժեր են, որոնք ստեղծվում են անվերջ հաստատուն և անսահման մաքուր ազատ տարածությունից:
Կանացի կենդանակերպեր են համարվում Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Կարիճը, Այծեղջյուրը և Ձուկը: Այդ նշանով ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նուրբ են, զգայուն, նրբանկատ և կանացի: Տղամարդկային կենդանակերպեր են համարվում Խոյը, Երկվորյակը, Առյուծը, Կշեռքը, Աղեղնավորը և Ջրհոսը: Ի տարբերություն կանացի խառնվածքի` այս կենդանակերպերի ազդեցությամբ ծնվում են տղամարդկային խառնվածքով, քաջ, ուժեղ կամքով մարդիկ, այդպիսին են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Կին-տղամարդ հարաբերությունները որոշվում են նրանց օրգանիզմում գտնվող ին-յան ուժերի պարունակության քանակով: Տղամարդուն ձգում է կինը, եթե ինքը յան է, կնոջը` ին: Երկու տղամարդ իրար չեն ձգում, եթե երկուսն էլ յան են, երկու կին իրար չեն ձգում, եթե երկուսն էլ ին են: Սա բնական երևույթ է, ոչ մի տարօրինակ բան չկա, տարանուն բևեռներն իրար ձգում են, նույնանուն բևեռները` վանում:
Ինչպե՞ս ճանաչենք այն մարդկանց, որոնք ին են կամ յան: Այն մարդուն, որի օրգանիզմում կա ինի ավելցուկ, կանվանենք ինի տեսակ, իսկ այն մարդուն, որի օրգանիզմում կա յանի ավելցուկ, կանվանենք յան տեսակ: Ին տեսակի մաշկը դեղնավուն է, ոչ հաճախ չոր, դեմքը` երկարավուն, նիհար, հաճախ գունատ, աչքերը արտահայտիչ, աչքերի տակի մաշկը` մուգ: Մարսողական օրգանները թույլ են, ախորժակն անկանոն է, համակված է ստամոքսի խանգարման, տաք լոգանքից թուլանում է, կանանց մոտ ցիկլը տատանվում է: Նրանք նախապատվությունը տալիս են քաղցրին և թթվին, չեն սիրում աղին: Երբ ջուր շատ են օգտագործում, նրանց վիճակը վատանում է, դառնում են շատ թույլ, թառամած: Ծխախոտի ծուխը նրանց համար տհաճ է: Գերադասում են տաք եղանակը ցրտից: Ձայնը թույլ է, կցկտուր, ընդմիջումներով: Ին տեսակը սիրում է երկար քնել, բայց արթնանալուց հետո իրեն նորից հոգնած է զգում: Երբ հիվանդանում է, դանդաղ է կազդուրվում:
Օրգանիզմի այն տեսակը, որի մոտ կա յանի ավելցուկ, կանվանենք յան տեսակ: Յան տեսակի մաշկը մաքուր է և հարթ: Դեմքի գույնը` վարդագույնից կարմիր: Դեմքը կլոր է կամ քառակուսի, բավական մսոտ: Աչքերը կենդանի են, արտահայտիչ: Վերևի և ներքևի մաշկը ունի բաց գույն: Մարսողական օրգանները լավ են աշխատում: Ախորժակից չի դժգոհում: Տաք լոգանքից հետո իրեն լավ է զգում: Սիրում է մսեղեն և աղի մթերքներ, գերադասում է սառը եղանակը: Շատ ջուր և խմիչք օգտագործելուց վատ չի զգում: Ձայնը ուժեղ է և կենդանի, խոսելաձևը` եռանդուն: