Panorama.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին իր ընկերներին փողով լի ճամպրուկներ է բաժանել որպես շնորհակալություն բարեկամության համար: Այս մասին պատմել է ձեռնարկատեր Ռանդ Ջերբերը, որը նույնպես ստացել է նվերը, գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով Inquirer-ին:

Նրա խոսքով՝ 2003 թվականին Քլունին 14 ընկերներին հրավիրել է ընթրիքի: Սեղանի շուրջ հյուրերն իրենց տեղերում հայտնաբերել են պորտֆելներ, յուրաքանչյուրում՝ 1 մլն դոլար:

«Ինձ համար շատ կարևոր է, որ քանի մենք դեռ միասին այստեղ ենք, ես ձեզ շնորհակալությամբ հատուցեմ»,- Քլունիի խոսքերը մեջբերել է Ռանդ Ջերբերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել