«Մենք գանք, փոխենք», «Կանաչապատեք Երևանը», «Երևանը մերն է, պետք չի փչացնել», «Երևանում նոր ուժ է հարկավոր»... Սա «Քարոզչական հեքիաթներ 2013» չավարտված գիրք-պոեմից է:  
Ախր այ ԿՄԹ՝ կուտի մասնագիտացված թեկնածուներ, ախր դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք, ի՞նչ արեց էս քաղաքապետը, որ մի հատ էլ դուք գաք ինչ անեք, է՞:
Հյուսիսային պողոտայի մասին անընդհատ նշողներ ջան, որ դուք եկաք իշխանության, կարո՞ղ ա պողոտան քանդեք ու հին տեսքը վերականգնեք, ԻՀԱՀԿԵ ՈՉ, հակառակը, որ դուք եկաք, ուղղակի մի երկու հատ տուն կառնեք պողոտայում ու մի երկու հարկ էլ կավելացնեք: 
Կանաչ տարածքների ջատագովներ, որ դուք եկաք, կարո՞ղ ա ասֆալտի վրա կանաչ տնկեք, ԻՀԱՐԿԵ ՈՉ, դուք որ եկաք, կավելացնեք եղած կաֆեները ու ստրիպտիզ կլուբները: 
Մաքուր Երևանի համար պայքարողներ, կարո՞ղ ա որ դուք եկաք, դուք էլ օր ու գիշեր մաքրելու եք Երևանը, ԻՀԱՐԿԵ ՈՉ, որ դուք եկաք, ընդամենը կավելանան աղբահանությունից արվող ատկատները: 
Հարգելիներս, հերիք ա Հրեշտակի դեմք ընդունեք ու սկսեք քարոզչություն անել, յա: Ձեր կռիվը ոչ թե Երևանի բարեկեցության համար է, այլ Երևանը «ուտելու» գծի մեջ մտնելու համար է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել