Աչքիս Չոռնի Գագոն լուրջ կոմպլեքսավորրվել ա քաղաքապետի պաշտոնի մասով, ու Գագոյիս մոտ քաղաքապետ դառնալը նպատակից վեր է ածվել կպչուն մտքի:
Համենայն դեպս այն համառությունը, որը նա դրսևորում է այս առումով, արդեն զարմացնում է: Մարդը էլ զակազնոյ հարցազրույցներ տվեց, էլ տարբեր տեղեկատվական արտահոսքեր ու կեղծ արտահոսքեր կազմակերպեց, էլ ասեկոսեներ տարածեց․․․ Մեկ ա, ամեն կերպ հասկացրին, որ Գագիկ ջան, դու ու քաղաքապետարանը, ոնց որ փիղն ու բալետը, ո՞ւր ես խցկվում:
Ու էսքանից հետո էլ չհասկացավ Գագիկը Բեգլարյանը ու հիմա էլ քարոզարշավի շրջանակներում տարօրինակ վարք է դրսևորում, ասես դիտավորությամբ այնպես է ուզում անի, որ Տարոնը հնարավորինս շատ բարդություններ ունենա քաղաքապետ դառնալու հարցում: Դա արտահայտվում է նաև նրանով, որ Չոռնին «գլուխ ա պահում» քարոզարշավի շրջանակներում կազմակերպչական աշխատանքներ անելիս ու իր անձնական ներկայությամբ Ֆլամինգո-Տարոնի հանդիպումները ընտրողների հետ պատվի, մինչդեռ ընտրությունների ժամանակ Չոռնին ՀՀԿ-ի հիմնական ձայն բերողներից է Երևանում՝ հատկապես կենտրոն համայնքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/274071572729772
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել