Bravo.am-ը գրում է.

«Հայկական ռեփի երկրպագունե՛ր, պատրաստվեք հատուկ երեկոյի»՝ հայտարարեցին ու արեցին: Ֆելիքս Խաչատրյանն ու «Kami» բենդը երեկ ներկայացան նոր համերգով՝ ապահովելով երեկոյի ողջ էներգետիկան ու «դրայվը», ինչպես եւ խոստացել էին: Հնչեցին «3.33» խմբի հին ու նոր երգերը, որոնց տեքստերը երկրպագուներն անգիր գիտեին:


Ֆելիքսը BRAVO.am-ին ասաց՝ իր ունկնդիրներին նույնիսկ դեմքով է ճանաչում. նրանք այդքան շատ չեն.«Նպատակն էլ հենց դա էր՝ ունենալ մեր լսարանը, ու որ երգերը հարսանիքի չդառնան: Չնայած՝ հարսանիքի երգերը լավ բան են, բայց հարսանիքի համար են: Ուղղակի գրում ենք այն, ինչ կարողանում ենք: Սա ինձ համար աշխատանք չէ: Իհարկե, չեմ կարող ասել, թե համերգի ժամանակ փող չենք աշխատում, բայց սա պարզապես հաճույք է մեզ ու մեզ լսողների համար»:

Երեկոյի ընթացքում նրա հետ ելույթ ունեցան Մարտա Կիրակոսյանը, Արման Սոլոմոնյանը` Sollo-ն, Monk3y-ն եւ, իհարկե, «Kami» բենդը, որն ապահովեց կենդանի երաժշտությունը: «3.33»-ի մյուս հիմնադիր անդամը՝ A’Chilla-ն, կրկին բեմում չէր, քանի որ դեռ ԱՄՆ-ում է ու աշխատում է այլ նախագծի վրա.«Նա մի քիչ հեռու է, այլ երաժշտությամբ է զբաղվում, ու դա այնտեղ ավելի լավ է: Երբ ավարտի, 67-ամյակին մի հատ էլ ալբոմ կգրենք»,- կատակեց Ֆելիքսը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել