«Մեղեդի» արձանը շատերին կհիշեցնի իրենց մանկության տարիները՝ ժամանակին սա երեխաների լուսանկարվելու ամենասիրված վայրն էր: 1990-ականների սկզբին, Ազատության հրապարակի բազմահազարանոց ցույցերի ժամանակ, հետո էլ՝ մութ ու ցուրտ տարիներին արձանը բավականին վնասվել էր: Այդ իսկ պատճառով այն տեղափոխվեց քանդակագործի արհեստանոց՝ նախնական տեսքը վերականգնելու նպատակով, որից հետո նորից տեղադրվեց նույն տեղում:
Սակայն ներկայումս արձանը սեղմված է նորաթուխ սրճարանների աքցանում և դրա պատճառով կորցրել է իր առաջվա գրավչությունը: Չէ որ ի սկզբանե, ճարտարապետական նախնական մտահղացմամբ, այս տեղանքը լրիվ բաց ու ազատ է եղել, իսկ այժմ, փաստորեն, արձանի հարակից ողջ բնապատկերը խախտված է: Եթե հնարավոր չէ մաքրել այդ սրճարանները, գուցե արձանը մի փոքր տեղափոխել արահետից դեպի աջ, Կարապի լճի կղզու դիմացի հատվածը՝ այնտեղ տարածքը բաց է, և արձանն այս վայրում կարող է շատ ավելի շահեկան դիրքում լինել, քան հիմա է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1534159296698597&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել