Հակառուսականության համախտանիշով տառապողներն իրականում ավելի ցայտուն ռուսամոլություն են դրսևորում:
Առաջին անգամ չէ, որ որևիցէ միջազգային իրադարձության մեջ կան ռուսական հետագիծ հետապնդողների կոնկրետ բանակ, հատկապես եթե այդ իրադարձությունը կապված է որևէ սպասված բանի ձախողման հետ, առավել ևս՝ Հայաստանին առնչվող...
Զորօրինակ՝ Երևան-Գորիս-Մեղրի-Իրան միջպետական մայրուղու՝ Իրանի հետ սահմանի հատվածում Արաքս գետի երկայնքով առկա վթարային իրավիճակի կարգավորման հետ կապված պայմանագրի հարցը, որի շուրջ բանակցությունները երկար ժամանակ էին ընթանում: Դեռ նոր հայտնի դարձած, որ Իրանի հետ համաձայնության դեռևս չհասնելու արդյունքում բանակցությունները միառժամանակ դադարեցվել են, միանգամից երևան ելավ «Ռուսաստանը չթողեց» հերթական անառողջ ալիքը:
Պարզապես չեմ հասկանում, թե ովքեր են ավելի մեծ ռուսամոլներ՝ նրանք, ովքեր փորձում են իրականությա՞նը նայել, թե՞ այն մարդիկ, ում համար ռուսներն ավելի հզոր տղերք են, քան հենց էս դեպքում իրանցիները, որ վերջիններիս կողմից ինչ-որ բանի հետ չհամաձայնվելու տարբերակը բացառում են...