Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) ստամբուլյան գագաթնաժողովում Իլհամն այսօր ելույթ է ունեցել Երուսաղեմի խնդրի առնչությամբ և, սովորության համաձայն, առիթը բաց չթողնելով, իսլամական այդ հարթակից կրկին հայտարարել է, որ «աշխարհի մուսուլմանները պետք է իմանան, որ մզկիթներ քանդող Հայաստանը չի կարող լինել մուսուլմանական երկրների բարեկամ»։
Այսօր՝ ժամային առումով ճիշտ Իլհամի ելույթի պահին, իրանական ազդեցիկ լրատվամիջոցներից մեկը տարածել է տեղեկություն, ըստ որի՝ Բաքվում՝ այս անգամ «8-րդ թաղամաս» անվամբ հայտնի հատվածում, Բաքվի իշխանությունները փակել են շիա մուսուլմանների կարևոր կրոնական հավաքատեղին (մեհդիե) և արգելել հավատացյալների մուտքն այնտեղ՝ հրապարակումը վերնագրելով «Բաքվի իշխանության նոր քայլը՝ ԱՀ բնակչության մեծամասնության դեմ ուղղված»։
Իրանական կայքի փոխանցմամբ՝ դա իրանական Ղոմ քաղաքում կրթություն ստացող և Ադրբեջան վերադարձող շիա հոգևորականների ամենակարևոր կենտրոններից էր, որը գործունեություն էր ծավալում նաև ծայրահեղ իսլամական հոսանքների քարոզչության դեմ։
Հ. Գ. Վերջին մեկ տարվա ընթացքում Իլհամ Ալիևի հրամանով միայն Բաքվում ոչնչացվել են և հիմնահատակ քանդվել առնվազն երկու մզկիթ՝ Միրալաքբարի մզկիթը Մուրթուզա Մուխթարով փողոցում և Հաջի Ջավադի մզկիթը Բաքվի Յասամալ թաղամասում՝ Աբդուլլա Շաիղի անվան փողոցում։