Թուրքիայի և ՌԴ առաջնորդների այսօրվա ելույթներն ուղիղ եթերով հեռարձակվում էին ռուսական RT հեռուստաալիքով, և լայն հանրությունն ականատես եղավ, թե ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր գործընկերոջը ռուսերենով անկեղծ շնորհակալություն հայտնեց: Երբ Պուտինն ավարտեց բարեկամ երկրին՝ Թուրքիային, ուղղված իր ելույթը, Էրդողանն, աջ ձեռքը դնելով սրտին, արտասանեց ռուսերեն «спасибо» (շնորհակալություն) բառը, և երկու երկրի ղեկավարները տեսախցիկների առջև ջերմորեն իրար ձեռք սեղմեցին:
Իրոք, «спасибо», որ թուրքական պետության ներկա շատ վիճահարույց սահմանները կան և կլինեն շնորհիվ բոլշևիկյան Ռուսաստանի, որ կա Ադրբեջանը՝ փաստացի թուրքական երկրորդ պետությունը: «Спасибо», որ շատ ժամանակին, առանց հապաղելու, 1920-ին օկուպացվեց անկախ Հայաստանը և դրանով փրկվեց Թուրքիան, որ Հայաստանի տարածքները 1921-ին կիսվեցին Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև: «Спасибо», որ բոլշևիկյան Ռուսաստանը օգնեց նաև, որ Թուրքիան պարտության մատնի իր մեկ այլ թշնամուն՝ Հունաստանին: Եվ ահա այդ ամենի համար՝ իրոք որ, թուրքական ջերմ «спасибо», Ռուսաստան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.shukh/posts/1532082113572982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել