Դպրոցա-ուսանողական տարիներին բռնցքամարտով եմ զբաղվել: Երբ սխալ մարտավարության արդյունքում դեմքիս հարված էի ստանում, ապա որքան էլ մարզիչս հանդարտության կոչեր, ես սթափվելու, խորհելու, պաշտպանությունն ուժեղացնելու և այլ մարտավարություն կիրառելու փոխարեն մտածում էի միայն պատասխան տալու մասին ու դեմքս բացած՝ առաջ էի նետվում:

Բացված դեմքիս երկրորդ հարվածն էի ստանում: Դա ավելի էր գրգռում ինձ ու պաշտպանվելը լրիվ մոռացած, այլ տակտիկա կիրառելը լրիվ մոռացած, ավելի մեծ պոռթկումով էի առաջ նետվում երրորդ հարվածին ընդառաջ...

Հիմա այդ վիճակում մեր քաղաքական ընդդիմությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել