Երգչուհի Անի Քրիստին երկար ընդմիջումից հետո կրկին Հայաստանում է: Ըստ Անիի` Հայաստանում շատ բան չի փոխվել, միակ բանը, որ նկատելիորեն փոխվել է, նորաձևությունն է: «Ես կարծում եմ, որ այստեղ շատ բան չի փոխվել, բայց նորաձևության առումով շատ փոփոխություններ կան: Աղջիկների հագուկապից զգացվում է, որ նորաձևության շունչ կա: Սա նաև հայ դիզայներների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, զգացվում է, որ շատ ինֆորմացիա կա այս բնագավառի մասին: Առաջին հայացքից սա է ինձ մոտ տպավորվել, կան նաև մի քանի գեղեցիկ նորակառույց շենքեր»: Անին Երևանում ամենից շատ կարոտել էր իր տատիկին ու պապիկին: «Բացի նյութական պահանջներից, կյանքի վայելքներից, մարդիկ ունենում են նաև հոգևոր պահանջմունքներ, որը ես որոշեցի բավարարել իմ սիրելի մարդկանց կողքին, իմ սիրած քաղաքում»:

Այնտեղ՝ Ամերիկայում, Անին մեծաասամբ «նվիրվել» է հորն ու ընտանիքին: «Ես բոլորին ծիծաղով ասում եմ, որ առաջին հերթին «աշխատում եմ» հայրիկիս համար որպես աղջիկ, անում եմ տնային գործեր որպես Անի, որպես աղջիկ, ով ունի ընկերներ, շրջապատ, ինչու չէ նաև դուրս եմ գալիս զբոսնելու ընկերներիս հետ, վայելում եմ օրս»:

Անի Քրիստին Ամերիկայում իր ժամանակը զուր չի վատնում: Նա ԱՄՆ-ում մասնագիտական մի քանի առարկաներ սովորում է հենց անգլերեն լեզվով: «Ես ավարտել եմ Կոմիտասի անվան կոնսերվատորիան, բայց նույն այդ առարկաներն Ամերիկայում սովորում եմ արդեն խորացված անգլերեն լեզվով, լրացուցիչ դասեր եմ վերցրել, կրկին ուսանող եմ»: Երգչուհին այս այցի ժամանակ մի շատ կարևոր որոշում է կայացրել: «Ես որոշեցի, որ այսուհետ մի քանի ամիս պիտի անցկացնեմ այստեղ՝ Հայաստանում, մի քանի ամիս Ամերիկայում, որպեսզի հոգևոր բալանսը կարողանամ պահել»:

Ի դեպ, Անին Ամերիկայում հայերից կտրված չէ: Երգչուհին այնտեղ ակտիվ մասնակցություն ունի նաև հայ համայնքի բարեգործական միջոցառումներին, որոնք թերևս այնքան էլ շատ չեն: «Լինում են նաև հոնորարներով համերգներ, որոնց ես մասնակցում եմ, բացի այդ ինձ թույլ եմ տալիս տարվա մեջ մի քանի անգամ մասնագիտական ոգևորվածություն ապրել նաև այլ համերգների  մասնակցելով»:  

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել