Ներեցեք, չե՞ք ասի՝ ինչ է նշանակում` ԲՀԿ-ն բաց է:
«Իր ներսում ցանկացած հարց, այդ թվում եւ Օսկանյանի ասածը քննարկելու համար»:
Ո՞ւմ համար է բաց` բաց ԲՀԿ-ն:
ԲՀԿ-ն իր «բացվածքի» («բացվածքը» պրորե՞խն է) մեջ չի՞ կարողանում հարցերը քննարկել, նոր հրապարակայնացնել:
Թե՞ մեզ համար էլ է բաց: Որպես «շահառու», որը մասնակցել է նրանց ավագանու ընտրություններին, որպես ԲՀԿ-ից այցելված, փող խոստացված ընտրող:
Հաջորդ հարցը. այն առնչվում է` «պայթած եւ պայթող, հաճախորդներ» (էս ի՜նչ նման էր կայքերից մեկի լեքսկոնին, կարո՞ղ է կայքն ու հեղինակը նույնն են) եզրույթին:
Իսկ առավել ստույգ երեւույթին:
Հաշվե՞լ են ԲՀԿ-ում՝ իրենք քանի «ական ու հաճախորդ» ունեն իրենց բացվածքում:
Լավ կանեն` դա էլ բաց քննարկեն:
Հաշվե՞լ են երբեւէ, թե Բելաջոյի Գրիշը ինչքան է ականվել այս ընթացքում, մանավանդ երբ կուսակցությունը որոշել էր, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, Գրիշան քվեարկել էր... ինչպե՞ս:
Այո, ձեռնպահ, հետո գնացել, ընտրել է Սերժ Սարգսյանին, հետո ինագուրացիային է մասնակցել:
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
ԲՀԿ:
Կներեք` խառնել ենք. քանի՞ նման Գրիշա ունես, ԲՀԿ:
Մելոն`Շիշ, ի՞նչ կարծիքի է Կարոն Յուվեցի...
Ի՞նչ կարծիքի է այդ առնչությամբ մանավանդ Աբոն: Շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը` ըստ թերթերի, առողջապահության փոխնախարարի պաշտոնից կաշառքի գծով ազատված, մի որդին զենքի գործով «անցնող», մյուս որդին էլ` անցնող, բայցեւ եւ ահավոր «հաճախորդ»` ԲՀԿ ձեւակերպմամբ:
ԲՀԿ, ինչո՞ւ հենց այդ որդուն, որը սոցապնախարարությունում աշխատանքային տեսչության (քյալամ պաշտոն է չէ՞ ահագին) չի հանում, նոր նման ընդդեմ, ըմդդիմադիրոտ, ընդդիմամարտոտ «ֆիերվեգներ» իրականացնի:
Հերիք էլի: Հոգնեցինք:
Բա Ծառուկյանը չի՞ ասել` վերջ հորջորջմանը, վերջ «դիվիդի» հավաքելուն` սեւ փիարների ու շոուների հաշվին:
Սերժ Ազատիչի հետ հանդիպման արդյունքում:
«Նախագահ ջան»-ի էլի:



