Արդեն զզվել եմ տարբեր գործիչներից հնչող տափակ փաստարկից, թե բա թողեք մարդը աշխատի, մի քննադատեք, թե չէ քննադատում եք՝ չի կարողանում աշխատել: Օրինակ` Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը օբյեկտիվորեն մի գանձ է, մի չնաշխարհիկ քաղաքապետ, իսկ էն չուզող այլ քաղաքական ուժերի կողմնակիցները դրած քննադատում են․
«Ախր լավն է մեր քաղաքապետը, ախր լավն է Տարոն Մարգարյանը: Ես դա չեմ ասում սուբյեկտիվորեն, ես տեսնում եմ, թե մարդիկ ինչ են խոսում նրա մասին, չէ՞ որ ես նույնքան քաղաքացի եմ: Բոլորը սիրում են Տարոն Մարգարյանին, գործ անող մարդ է Տարոն Մարգարյանը, աշխատասեր է»:
«Երևանը չի կարող կառավարել մարդ, որը բացի ատելությունից ու բացի զազրախոսությունից որևէ բան չի անում: Չի կարելի էդպես, առհասարակ: Երևանի քաղաքապետ դառնալու համար եթե գալիս ես ծրագրով, սեր եմ ուզում տեսնել խոսքերիդ մեջ, թե չէ` ատելություն, ատելություն, ատելություն: Ատելությամբ գալիս ես քաղաքապետ դառնաս, որ ի՞նչ անես»:
Արա, սիրելի հանրապետականներ ջան, սիրելի Շուշան Պետրոսյան ջան, ի՞նչ եք գլուխներս հարթուկում: Հասարակությունը սովորաբար ոչ ադեկվատ չի, ու եթե այս կամ այն պաշտոնյան տենց հոյակապ է լինում, նրան չեն բռնում ու քլնգում: Փաստը մնում է փաստ․ Տարոնը լավ քաղաքապետ չի ու իր ողջ պաշտոնավարման ընթացքում աչքի է ընկել միայն ձախողումներով և ոչ մի գլոբալ հարց լուծում չի ստացել, հիմա հանուն ինչի՞ գովենք:
Իսկ էդ ատելությունից բողոքելուց առաջ բարի եղեք գոնե ձևացրեք, որ դուք հակաժողովրդական գործունեություն չեք ծավալում ու գոնե մի ասեք նենց բաներ, որ ակնհայտորեն ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև բացահայտորեն հակասում են դրան ու որպես հետևանք՝ գազազեցնում մարդկանց:
Հ․Գ․ Շուշան Պետրոսյան ջան, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կկրկնեմ․ բեր դու մենակ երգի էլի, թե չէ որպես քաղաքական գործիչ ՕԳԳ-դ անսահման մոտ է 0-ի, եթե չասեմ՝ բացասական թվեր ունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/273699662766963
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել