Araratnews.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է:
«Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել», - նշել է Կարեն Կարապետյանը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/gyumrium-kyankhi-orakeh-skzbunkhoren-phoxvelu-e-karen-karapetyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել