Տղամարդը 5 տարի շարունակ հավաքեց ապակե շշերի կափարիչները, և երբ դրանք արդեն բավականաչափ շատ էին, նա իրականացրեց իր վաղուց մտածած գաղափարը:

Պարզվում է, որ դեռ մանկուց  տղամարդը երազել է, որ իր բար-խոհանոց հատվածը նման լինի այն գարեջրատան բարի սեղանին, որտեղ այցելում էր նրա հայրը ընկերների հետ՝ ֆուտբոլ դիտելու:

Վերջապես հաջողվեց նրան իրականացնել վաղեմի երազանքը: Այս հարցում տղամարդուն օգնեցին նաև ընկերները՝ նույնպես հավաքելով կափարիչներ այդ տարիների ընթացքում:

Իր երազանքների սեղանը պատրաստելու աշխատանքներում ամենադժվարն այդ կափարիչներն ըստ գույների առանձնացնելն էր, որին մասնակցեց նաև նրա ընտանիքը:

Սկզբում տղամարդը մտածել էր նկարի որևէ պատկեր ստանալ, սակայն հետո մտափոխվեց՝ գտնելով, որ ավելի էֆեկտիվ տեսք կստանա, եթե կափարիչներն ուղղակի ըստ գույների դասավորի:

Այս հարցում նրա հավատարիմ ընկերները նույնպես մենակ չթողեցին և մի քանի օր շարունակ առանձնացնելով գույները՝ արդյունքնում ստացան գունային գեղեցիկ գամմա:

Ձեր առջև ապացույցն է այն բանի, որ միայն վառ երևակայության շնորհիվ կարելի է ստանալ բացառիկ և անկրկնելի աշխատանքներ: Այժմ խոհանոցի այս մասը ընտանիքի անդամների սիրելի հատվածն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել