![](/static/news/b/2017/12/508541.jpg)
Հատված «Խենթը» վեպից
... Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է. նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ բուսնում է մի նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում համաշխարհական դարբնոցի սալի վրա հայն այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ. նա չափազանց տոկուն է։
Հ.Գ. Միայն հայերը կարող էին ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանում հաղթանակած համազգային շարժում ունենալ, 3 տարի անց պետականություն կերտել և պատերազմ հաղթել: Այսօր դեկտեմբերի 7-ն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1589896334392968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել