Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք և հայտարարում դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, այդ ընթացքում Հին աշխարհամասի երկու հզոր պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, բոլորովին այլ հայտարարություններ են անում, ընդ որում՝ մեկը՝ երկրի առաջին դեմքի, մյուսը՝ արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից։

Այսպես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարում է, որ Իրանը տարածաշրջանային գերտերություն է, որի հետ պետք է անպայմանորեն հաշվի նստել՝ Մերձավոր Արևելքին վերաբերող ցանկացած հարց քննարկելու և կարգավորելու համար, իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն էլ նշում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում և նոր ձևավորվող տնտեսական և քաղաքական առանցքներում կարևոր դեր և նշանակություն ունեն Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, որոնց կշիռը գնալով ավելանում է։

Եվրոպան նման քայլերով փորձում է խորացնել հարաբերություններն Իրանի հետ՝ լավ գիտակցելով և նկատելով տարածաշրջանում Իրանի՝ օրեցօր աճող ազդեցությունը՝ միևնույն ժամանակ փորձելով սահուն կերպով դուրս գալ ԱՄՆ-ի ազդեցության տակից։ Իրանն էլ իր հերթին է ձգտում զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

Այս համատեքստում շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանն ունի լավ և գործընկերային հարաբերություններ ինչպես Եվրամիության, անպես էլ Իրանի հետ և կարող է ու նաև պետք է դառնա երկու կողմին կապող օղակ, մանավանդ որ դրա համար կա համապատասխան ներուժ և ցանկություն, մնում է պարզապես մի փոքր բարելավել ենթակառուցվածքային խնդիրները։

#Победит_тот_кто_будет_владеть_Востоком

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել