ՀԱԿ-ում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ իրենք ու իրենց առաջնորդը հայտնվել են մեծապատիվ մուրացկանների կարգավիճակում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ վարչության համակարգող Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրությունների չմասնակցելու հիմնական պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն էր, ու այս խնդիրը եղել է ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա՝ ավագանու ընտրությունների համատեքստում:
Ճիշտ է, Եղիազարյանը այս խոստովանությունն անելով փորձում էր դրանք ծառայեցնել ի օգուտ ՀԱԿ-ի ու Լևոնի, որովհետև դրանք հավելում էր այնպիսի հռետորական հարցադրումներով («Բա եթե Լևոնը երկիրը թալանած լիներ, ինքը փողի պակաս կզգա՞ր», «Բա եթե ԲՀԿ-ն մեզ ֆինանսավորեր, մենք ինչի՞ պետք է փողից նեղված լինեինք»), որոնք մենակ ծիծաղ կարող են առաջացնել գիտակից մարդու մոտ:
Դե սենց ասեմ, հատուկ Եղիազարյանի ու այլ լևոնա-ՀԱԿա-պաշտների համար․
- Հա՛, թալանել ա, հա՛, չի ծախսել, որովհետև ափսոսացել ա էդքան փող իր գրպանից քամուն տա:
- Հա՛, ԲՀԿ-ն ֆինանսավորում ա, ու այլ հարց ա, որ ՀԱԿ-ում լիքը սոված դեմքեր կան, որ ավել դոլարի համար հայոց ողբ կբարձրացնեն:
- Վերջիվերջո, ՀԱԿ-ը դարձել է կիսամեռ քաղաքական մարմին, որի հոգեվարքային շարժումները պայմանավորված են զուտ ծառուկյանական դոլարների հոսքով, և որոնք, ըստ ամենայնի, կդադարեն ավագանու ընտրություններից հետո, և ՀԱԿ-ը սովորական մեծապատիվ մուրացկանից կվերածվի հասարակ մուրացկանի ու կանէանա քաղաքական դաշտից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/273622569441339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել