Վիգեն Սարգսյանը բառացի ասել է հետևյալը. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումը»․ խոսքը Բաղմանյանի պաշտոնանկության մասին է:
Սա նշանակում է, որ նոր եկած նախարարը, բառիս բուն իմաստով, թքած ունի, թե գեներալն ովա, ու ինչքան են իրան ատում զորքերում:
Թե՞ մարդ կա, որ կասկածում ա, որ Բաղմանյանին բանակում, բառիս բուն իմաստով, ատում են...
Իսկ Վիգեն Սագսյանի մյուս՝ «Իմ հորդորով է զեկուցագիր գրել» արտահայտությունը քողարկված «Հանել եմ գործից»-ն ա:
Ասեմ, թե լավ ա արել՝ Բաղմանյանին բանակից հեռացնելով, կստացվի՝ ոչինչ չեմ ասել: Շատ լավ ա, առողջացում ա գնում: Քաղցկեղի նման բանակը խեղդող մետաստազները հեռանում են:
Ամենակարևորը՝ իր երկու նախադասություններով Վիգեն Սարգսյանն ի լուր բոլորի ցույց տվեց, որ «ինքն էդքան կա», որ Բաղմանյանին ազատի գործից: Ցույց տվեց իր ինքնուրույնությունը:
Եթե հաշվի ենք առնում նաև առավոտյան Արփինե Հովհաննիսյանի զայրանալը՝ Խոսրով Հարությունյանի վրա... Այն, որ նիստը նախագահող Հովհաննիսյանը ասաց՝ ոնց պետք է, այդպես էլ վարում է ԱԺ նիստը, նշանակում է, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարող Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը քարտ բլանշ են ստացել:
Ժամանակից առաջ չեմ ընկնի ու չեմ ասի, որ Հովհաննիսյանն ու Սարգսյանը ապագա վարչապետի և ապագա ԱԺ նախագահի հայտ են ներկայացրել, սակայն իրենց դուխն ու համարձակությունն ինչ-որ իմաստ ունեն: