ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

ԲՀԿ-ն իր քարոզարշավները սկսել է անցկացնել ակումբային ձևաչափով։ Այսպես որ գնա, ընտրողների հետ հաջորդ հանդիպումը լինելու է գիշերային ակումբներում, գուցե նաև մարդկանց հաց տալու փորձեր էլ կատարեն։ Ակումբային տրամաբանությամբ քարոզարշավը, համոզված ենք, համարժեք արդյունք էլ արձանագրելու է։ 
Աջափնյակում «Չերի» ակումբի ԲՀԿ-ական հանդիսատեսն ընդամենը 30 հոգի էր։ 30 հոգանոց լսարանի առջև բարգավաճականները բերան էին ճղում՝ հավատացնելու, որ իրենք ընտրողին միայնակ չեն թողնելու և իշխանությունների կցորդը չեն դառնալու։ Ով՝ ով, ԲՀԿ-ն դա չպետք է ասեր։ Ընտրողը շատ լավ հիշում է նախագահական ընտրությունները, որոնց ԲՀԿ-ն չհամարձակվեց մասնակցել՝ իր էլեկտորատին թողնելով միայնակ։ Հիշում են նաև ԲՀԿ կենսագրությունը, որի մեծագույն մասն այս կուսակցությունը հենց իշխանության հետ է անցել:
ԲՀԿ-ականները քննադատության թիրախ են դարձրել ժողովրդավարության մակարդակը Հայաստանում։ Սակայն նրանց այսօրվա խոսքն ու պահվածքը վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է գրանցվել։
Հաշվի առնելով Դաշնակցության, «Ժառանգության» և ՕԵԿ-ի թափ հավաքող և գրագետ ընտրարշավները՝ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի անգամ 2-րդ տեղը գրավելն էլ խիստ վտանգված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել