Araratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն  Սալման Ալ Սաուդը Time-ի վարկածով ճանաչվել է «Տարվա մարդ». նրա թեկնածության օգտին քվեարկել են մեծ թվով ընթերցողներ:

Արքայազնի օգտին քվեարկել է լսարանի 24%-ը:

Թագաժառանգը նոյեմբերի 4-ին դարձել էր կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի ղեկավարը, որից հետո իշխող ընտանիքի 11 անդամի, ավելի քան 40 հայտնի հասարակական գործիչների, ազդեցիկ նախկին պաշտոնյաների և գործարարների ձերբակալության հրաման էր ստորագրել, որոնք մեղադրվում էին փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կոռուպցիայի մեջ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել էր, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ:

Տեղեկացրել էինք նաև, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էր հայկական արմատներով սաուդցի արքայազն` միլիարդատեր ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, ով Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել