Տիգրան Սարգսյանի նշանակումով նոր փուլ սկսվեց Հայաստանում, որի անվանումը ավելի դիպուկ կհնչի ռուսերեն լեզվով՝ «НЕ ПОНЯТНО, НО ЗДОРОВО»: Հիմա փորձենք հարցերով և կարծիքներ հայտնելով հասկանալ՝ ո՞րն էր այս նշանակման «НЕ ПОНЯТНО»-ն և ո՞րը «ЗДОРОВО»–ն:  
Եվ այսպես՝ «НЕ ПОНЯТНО»-
• Ո՞նց կարելի էր նորից վարչապետ նշանակել մի մարդու, որի աշխատանքից իրոք հիասթափված է ամբողջ ժողովուրդը:
• Որին դեմ էին բոլոր կուսակցությունները:
• Ով ասոցացվում էր արտագաղթի հետ:
• Ում մասին գյումրեցիք նույնիսկ անեկդոտ էին հնարել, որ Երևանում շուտով արտագաղթի արձանն են կանգնեցնելու Տիգրան Սարգսյանի կերպարով:
• Ո՞նց կարելի է այն մարդուն նշանակել վարչապետ, ում հնչեցրած խոսքը բարձր ամբիոններից արդեն ժպիտ է առաջացնում անապահով խավի մոտ, քանզի կոպիտ գնահատականներով շատ նման է բացարձակ ստի:
• Ո՞նց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, ում Դուք 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին «համարյա մեղադրեցիք ատկատների մեջ...», իսկ դրանից հետո հանձնարարեցիք իրեն, որպեսզի նա բացահայտի վերոհիշյալ ատկատները: Բնականաբար, նա դա չարեց, և փոխարենը դեռ մինչև 2013 թ.-ի նախագահական ընտրությունները Դուք իրեն Ձեր հանձնարարությունները չկատարելու համար հեռացնեիք աշխատանքից՝ նորից ՀՀԿ-ի որոշմամբ նշանակեցիք վարչապետ:
• Ո՞նց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, որը թեկուզ եթե տնտեսական, ինչ-որ աճ ապահովում է, ապա դրա հետ մեկտեղ երկրաչափորեն մեծացնում է երկրի արտաքին պարտքը:
• Ո՞նց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, որը պետք է կյանքի կոչի «Ապահով Հայաստան» կարգախոսը, իսկ դրա փոխարեն չունի արմատական և հեղափոխական բարեփոխումների հանրային լսումներով «ժողովրդի կողմից վստահության քվե» ստացած ծրագիր:
• Եվ վերջապես, ինչպե՞ս կարելի է վարչապետ նշանակել մի մարդու լոկ այն բանի համար, որ նրան շատ է ուզում այդ պոստում տեսնել նրա ուսուցիչ Վազգեն Մանուկյանը:
Հիմա «ЗДОРОВО» –ն`
• Այն, ինչ կատարվեց Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելով, կարելի է համարել ԲՀԿ-ին ռեալ գնահատական տալու ևս մեկ միջոց: Բացատրեմ, թե ինչու. այն, որ բոլոր կուսակցությունները իրոք պարբերաբար հայտնում էին իրենց անվստահությունը Տիգրան Սարգսյանին, դա փաստ է, բայց այդ կուսակցություններից մեկը ԲՀԿ-ն դա անում էր շատ վառ արտահայտումով և կարելի է ասել՝ ԲՀԿ-ին ոչ բնորոշ հետևողականությամբ: Եվ ընդհանրապես հաշվի չնստել ԲՀԿ-ի կարծիքի հետ, այս հարցում վկայում է միայն մի բանի մասին, որ իրականում ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ ֆրակցիան այդքան էլ ուժեղ չէ, ինչքան իրենք են իրենց «ֆետիշացնում»: Եվ լավը այն է, որ այս նշանակումով հստակ երևաց «ընդդիմադիր» կամ այլընտրանքային կուսակցությունների ռեալ արժեքը:
Հ.Գ. Ավարտելով կցանկանայի նկատել, որ եթե ՀՀԿ-ն չուներ կադրային բազա, այսպես ասած վարչապետացուների ցանկ, ապա նա ավելի ճիշտ կաներ, եթե թեկուզ մի որոշ ժամանակով վարչապետ նշանակեր Հրանուշ Հակոբյանին: Նախապես ասեմ, որ սա Հրանուշ Հակոբյանի փիառը չէ, ուղղակի անցնելով խորհրդային տարիների բարդ կադրային մրցակցության դպրոց՝ վերջինս միշտ պատվով է դուրս եկել բարդագույն դժվարություններից: Համենայն դեպս, նրա ռեյտինգը միանշանակ ավելի բարձր է, քան Տիգրան Սարգսյանինը: Իսկ երբ լավ ես ուսումնասիրում ներկայիս ՀՀԿ-ի կադրային բազան, նրանից ավելի պատրաստված անձնավորություն գրեթե չկա այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել