Լև Տրոցկի (Լեյբա Բրոնշտեյն, 1879-1940), միջազգային կոմունիստական շարժման գործիչ, մարքսիզմի ուղղություններից մեկի գաղափարախոսը, որն ստացել է տրոցկիզմ անունը: Տրոցկին Կոմինտերնի հիմնադիրներից և գաղափարախոսներից մեկն էր, 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, հեղափոխությունից հետո արտաքին գործերի ժողկոմ է, 1918-1925 թթ.՝ ռազմական և ծովային գործերի ժողկոմ, 1923 թ.-ից ներկուսակցական ձախ ընդդիմության առաջնորդ: 1927 թ. հեռացվել է բոլոր պաշտոններից, 1929-ին աքսորվել է ԽՍՀՄ-ից: 1940 թ. Մեքսիկայում մահացու վիրավորվել է ՆԳԺԿ գործակալ Ռամոն Մերկադերի հարվածից:
Իոսիֆ Ստալին (Իոսիֆ Ջուղաշվիլի, 1878-1953) հեղափոխական, խորհրդային քաղաքական, պետական, զինվորական և կուսակցական գործիչ, 1925-ից մինչև մահ՝ խորհրդային պետության ղեկավար: 15 տարեկանից կապվել է ընդհատակյա մարքսիստական խմբերի հետ: Սեմինարիայից նրան հեռացրել են չորրորդ դասարանն ավարտելուց հետո:
Երկու հակասական կերպարներ, ովքեր հեղափոխական ասպարեզ էին եկել տարբեր ճանապարհներով, ավելին՝ ունենին լուրջ բևեռացված հայացքներ։ Առաջինը լուրջ հրապարակախոս և ողջ կյանքը հեղափոխության տեսության ջատագով, ով դեռևս 1903-ին կուրորեն հավատում էր ժողովրդական հեղափոխությանը, որ պետք է լինի համընդհանուր հավասարություն։ Մյուսն իր ողջ կյանքում այդպես էլ չընկալեց, թե ինչ ասել է քաղաքականություն և քաղաքական հարթակը չտարբերեց հասարակ գանգստերությունից և դավադրությունների տեսությունից (Կոբայի միակ առավելությունն այն էր, որ վայելում էր Լենինի բացարձակ վստահությունն ու համակրանքը։ Լեյբային, սակայն, Իլյիչը չէր վստահում ու գրեթե մշտական հակասությունների մեջ էր։ Անվստահությունը հետագայում չկար, եթե հիշենք, որ 1922 թվականին՝ մինչև Լենինի վերջին կաթվածը, Տրոցկին Լենինի միակ համախոհն էր մնացել):
Տուխաչևսկու այն թեզը, որ բանակին պետք են իսկական ցարական բանակի սպաներ, առաջին անգամ Լենինի առաջ բարձրացրեց Տրոցկին, երբ Բրեստ-Լիտովսկյան խայտառակ բանակցություններից հետո փորձում էր ստանձնել բանակի գերագույն հրամանատարի պաշտոնը (ի դեպ՝ այս հարցում բացահայտ կոշտ դիրքորոշում ուներ միայն Ստալինը․ նրա պնդմամբ՝ անթույլատրելի էր այդ սատրապներին նորից հեղինակություն տալ բանակում): Տրոցկու մոտեցմամբ սպաների այդ խումբը պրոֆեսիոնալներ էին և իսկական հայրենասերներ: Լենինն աջակցեց Լեյբայի թեզին:
1918 թվականին Ցարիցինոյում Վորոշիլովն իր դիլետանտ պահվածքով ուղղակի ջախջախեց իր ենթակայության տակ գտնվող բոլշևիկյան կարմիր բանակը. այդ ուղղությամբ պատասխանատուն Ստալինն էր (հայտնի է, որ Կլիմը Կոբայի երդվյալ ենթական էր, և բոլոր որոշումները նախապես համաձայնեցնում էր նրա հետ ողջ կյանքի ընթացքում, հենց Ստալինի քավորությամբ 1925-ի Վորոշիլովը դարձավ պաշտպանության ժողկոմ):
Հենց այդ ժամանկ Տրոցկու հայտնի զրահագնացքում տեղի ունեցավ մի երկխոսություն, որն այդքան էլ հայտնի չէ պատմության մեջ: Երբ հարբած երիտասարդ հրամանատար Կլիմենտ Եֆրեմովիչը մտնում է Տրոցկու վագոն, Լևը հարցնում է Կլիմին, թե արդյոք շարունակելու է բոյկոտել իր հրամանները, Կլիմը պատասխանում է, որ կատարում է այն հրամանները, որոնք պետքական է համարում: Լեյբան անմիջապես ձերբակալելու հրաման է տալիս, իսկ Կլիմը հակադարձում է, թե ամենուր իր մարդիկ են և կոչնչացնեն Տրոցկու զրահագնացքը: Իսկ արդեն ատրճանակի սպառնալիքի տակ Կլիմենտ Վորոշիլովը խոստովանում է, որ կատարել է Կոբայի հրամանը, ով, ըստ նրա, հեղափոխության հերոս էր:
Ներկայացնեմ Տրոցկու և Ստալինի խոսակցությունը, որ իսկական թատերախաղ է հիշեցնում:
Նախ՝ Տրոցկին Ստալինին հայտնում, է որ բոլշևիկյան բանակը բոլոր ճակատներում հաղթանակ է տանում՝ բացի այն ուղղությունից, որը ղեկավարում է հեղափոխության հերոս Կոբան:
- Դուք ինչպես կայիք, այնպես էլ մնացել եք առևտրականի հոգեբանությամբ փոքր շարքային հանցագործի կարգավիճակում, բացարձակապես ոչինչ չեք հասկանում ո՛չ քաղաքականությունից, ո՛չ ռազմական տակտիկայից,-ասում է Տրոցկին և հայտնում է, որ Վորոշիլովի հետ հեռացված է ճակատային գծի ղեկավարությունից, և հրամայում վերադառնալ Մոսկվա։- Ոտքի տակ չընկնեք, կտրորեմ,- նետում է Տրոցկին:
Մի փոքր մտածելուց հետո Ստալինը հանգիստ պատասխանում է:
- Դուք իրավացի եք, ընկեր Տրոցկի։ Ես Մոսկվայում ավելի շատ բան կարող եմ անել, քան այստեղ, բայց գնալուց առաջ կցանկանայի մի փոքրիկ կովկասյան առակ պատմել։ Մի անգամ կովկասյան լեռների քերծերին թառած է լինում մի հպարտ արծիվ, իսկ ներքևում` լճակի մեջ, լողում էին վայրի բադերը։ Արծիվը ցանկանում էր ուտել նրանցից մեկին և սուրում է ներքև, իսկ բադը, տեսնելով գիշատչին, ընկղմվում է ջրի մեջ։ Արծիվը մնում է ձեռնունայն։ Կատաղած արծիվը նորից է բարձրանում վերև`միչև արևը, և կայծակնային արագությամբ նորից սուրում ցած։ «Այս անգամ չես փախչի ինձանից»,- վերևից գոռում է արծիվը, և նորից ընկղմվում ջրի մեջ` հազիվհազ փրկվելով խեղդվելուց, իսկ բադն այդ ժամանակ հանգիստ թռչում է վերև։ «Նայիր, արծիվ, ես ինձ գերազանց եմ զգում քո երկնքում, իսկ դու զգույշ եղիր, հանկարծ չխեղդվես իմ լճակում»,- դանդաղ շարադրում է Ստալինը:
- Ուսուցողական առակ է, ուղղակի ես ոչ թե արծիվ եմ, այլ` առյուծ,- արհամարական ասաց Տրոցկին:
- Իսկ ես բադ չեմ,- նետեց Կոբան և փորձեց հեռանալ:
- Գիտես, Կոբա, ես էլ հիշեցի մի հրեական առակ։ Մի անգամ բորենին (шакал) գալիս է առյուծի մոտ և ասում` արի կռվենք, իսկ առյուծը ժպտում է նրան և ուղղակի արհամարում։ Բորենին սպառնում է. «Այդ դեպքում ես բոլորին կասեմ, որ առյուծն ինձանից վախեցավ և չկռվեց»։ «Ավելի լավ է՝ բոլոր գազաններն ինձ դատապարտեն վախկոտության համար, բայց ամբողջ կյանքում չեն ատի, որ սպանել եմ բորենուն»:
Պատմության փոշին թափ տալիս հաճախ ենք հանդիպում դիպուկ մեկնաբանությունների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1636220763126785&set=a.228842523864623.53825.100002166311153&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել