Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այն թուրք գործարարների մասին, որոնք իրենց ունեցվածք և ակտիվները փորձում են դուրս հանել երկրից։

Թուրքական Cumhuriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Էրդողանն այդ մարդկանց դավաճաններ է անվանել։

«Որոշ լուրեր և ազդակներ եմ ստանում, ըստ որոնց՝ որոշ գործարարներ փորձում են իրենց ունեցվածք դուրս բերել Թուրքիայից։ Այստեղից նախ և առաջ դիմում եմ մեր կառավարությանը․ Դրանցից ոչ մեկին թույլ չտաք, որ երկրից դուրս գան, քանի որ դրանք հայրենիքի դավաճաններ են»։

Էրդողանը նշել է, որ իրենք չեն կարող հանդուրժել այն փաստը, որ որոշ մարդիկ Թուրքիայում փող աշխատելով, փորձում են աշխատած գումարը դուրս հանել երկրի սահամններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել