Ճապոնացիների բոլոր տեսակի հոբբիներից կա մեկը, որը աշխարհում ամենաանսովոր նախասիրություններից է, թերեւս ինչպես Bosozuku եւ Shakotan: Այն, ըստ էության, կայանում է բեռնատար մեքենաները ամեն տեսակ լույսերով եւ լուսատու սարքերով ձեւավորելու մեջ: Ճիշտ է, վերջերս Dekotora (այսպես  է կոչվում թյունինգի այս տեսակը) երկրպագուներին ծանր հարված հասցվեց այս երկրի կառավարության կողմից: Այժմ Ճապոնիայի ճանապարհներով չի կարելի երթեւեկել նման բեռնատարներով, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում այլ վարորդների համար:

Dekotora բեռնատարների ստեղծումը ճապոնական ավտոմեքենաների մշակույթի ճյուղերից է, որը բավական հին պատմություն ունի: Dekotora էնտուզիաստները, հիմնականում ընտանեկան խմբեր, հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում լուսավորման, էլեկտրական սարքավորումների վրա եւ համապատասխան որոշ առանձնահատուկ տեխնիկական պահանջների՝ այս փոխադրամիջոցների մեջ տեղադրման համար: Որոշ ավտոմեքենաներ զարդարված են հսկայական փայլուն մետաղական «ատամներով», շատ առատորեն զարդարված են լույսերով եւ անգամ գունավոր լույսերից «դիսփլեյներով», որոնց վրա կարող են շարժվող նկարներ ցուցադրվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել