Ես երբևէ չեմ խառնվում քաղաքականությանը, նախ` աշխատանքի բերումով, հետո` Հայաստանի քաղաքականությունը, իմ կարծիքով, շոու է: Կապ չունի` ընտրարշա՞վ է, թե՞ ոչ, գրեթե բոլոր սոց. ցանցերով, լրատվական կայքերով գրեթե ամբողջ օրվա ընթացքում շրջանառվում են նույն անունները: Ես մտածում եմ, որ մեր երկրում բացի քաղաքականությունից ոչ մի հետաքրքրություն չկա: Շատ կրկնվող անուններ-Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Ծառուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան ու նման շատ հայտնի անուններ: Ոովքեր բարձրաձայնում են, նրանց մեջ կան նաև մարդիկ, ովքեր ավելի վատն են և՛ որպես մարդ, և՛ որպես հայ: Շատ են շրջանառվում նաև «Երևան Սիթի», «Սաս» և նման սուպերմարկետների անուններ: Եկեք մի պահ բորորին մոռանանք: Չե՞ք սիրում նրանց: Մտածեք մի բան – եթե չեք ընդունում նրանց, մի մտեք նրանց խանութները, մի օգտվեք նրանց ապրանքանիշներից: Օգտվեք փոքր խանութներից, օգնեք մանր և միջին բիզնեսին, նրանք ավելի դրա կարիքն ունեն: Չե՞ք կարծում, որ այդ բոլոր գրառումներն ավելի մեծ փիար են ապահովում: Եվ ընդամենը հասկանանք մի բան, որ մենք ինչ էլ անենք, ոչինչ չենք կարող փոխել, և կարծում եմ՝ ինչքան խառնենք, այնքան ավելի դեպի վատն ենք գնալու: Եկեք մի պահ մտածենք – ու՞մ հետևից գնանք, ո՞վ կարող է ստեղծել մի Հայաստան, որտեղ բոլորս լավ կապրենք: Ընդամենը կարելի է համախմբված, յուրաքանչյուրս մեր գործով, մեր արարքով օգնենք մեկս մյուսիս և այդ դեպքում կունենանք շատ հզոր ու լավ Հայաստան: Ինչքան պառակտված մնանք, այնքան ավելի հեշտացնում ենք մնացած երկրներին, առավել ևս մեր թշնամիներին մեզ իշխել, այնքան ավելի ու ավելի մեր երկրում կշատանան ներքին թշնամիները և դավաճանները:
Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:



