Между ртом и куском многое может произойти /ГЕЛЛИЙ Авл/
Եվ այսպես «Ռ-էվոլյուշիոնի» հյուրն էր Վահագն Խաչատրյանը: Երևանի նախկին քաղաքապետը, և ինչպես ռաբիզներն են հնչեցնում, այս հաղորդման ժամանակ «նա սաղ ռամզերը խառնել էր»: Հենց սկզբից պարզ դարձավ, որ նա եկել էր այստեղ մի գերնպատակով՝ տողատակերով, ենթատեքստերով, զուգահեռներով, նույնիսկ փորձ կատարելով փոխել օլիգարխ բառի իմաստը, ջուր լցնել ԲՀԿ-ի ջրաղացին: Ճիշտն ասած, արդեն չգիտեմ, թե ինչու ժամանակին ինձ մոտ լավ կարծիք էր ձևավավորված Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից այս ինքնատիպ գործչի մասին: Նա միշտ մի տեսակ առանձնանում էր իր համեստ ֆորմատով: Սակայն այստեղ տեղին է հիշել ռուսական հայտնի «Գառաժ» ֆիլմի հերոսներից մեկի հնչեցրածը՝ «вы сегодня проявили себя во всей красе, я думал вы видный ученный, а вы оказались простым собственником...фу»... Նախկինում քաղաքապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար պոստերին եղած անձնավորությունը, ընկնելով ցայտնոտի մեջ, անկախ իրենից ուղղակի ԲՀԿ-ի փիառով էր զբաղված:
Այն, ինչ անում է ՀԱԿ-ն այսօր ԲՀԿ-ի համար, դա արդեն նույնիսկ իր բացեիբացության պատճառով հետաքրքիր չէ արդեն հանրությանը, և ես չէի ցանկանա աստեղ կանգ առնել («դե բնական է մարդիկ պետք է ԲՀԿ-ին կատարողական ցույց տան»): Այ ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու է ԲՀԿ-ն հույսը դրել ՀԱԿ-ի վրա: Ես իհարկե հասկանում եմ, որ անսահման փողերի պարագայում ԲՀԿ-ն բնականաբար ՀԱԿ-ին համարում է «պատառ», որի չհնազանդվելու դեպքում նա իրեն միանգամից կուլ կտա: Սակայն նա մոռանում է մի բան, որ ժամանակին Տեր-Պետրոսյանի խարդավանքների զոհն են դարձել շատ ու շատ ավելի ճկուն քաղաքական միավորներ: Եվ եթե ԲՀԿ-ն այսօր ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններում դրության տերն է, բացառված չէ, որ ԼՏՊ-ի մեկ աննախադեպ քայլով «պատառը վերածվի ուտող բերանի»:



