Հայաստանի կառավարության որոշմամբ 223 զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդրի համար 1.5 մլրդ դրամ գումար է հատկացվել:

Զինծառայողների հետ կապված բնակարանաշինական ծրագրերը և՛ Հայաստանում, և՛ Արցախում առաջին պլանում են, սակայն խիստ անհրաժեշտություն է, որպեսզի այս խնդրի լուծմանն ուղղվող գումարներն անընդհատ աճեն՝ անկախ նրանից, թե այդ հատկացումները կլինեն պետական բյուջեից, թե տարբեր մասնավոր ծրագրերից:

Մեզ համար այդքան կարևոր՝ երկրի ու յուրաքանչյուրիս անվտանգությունն ապահովող մարդիկ ու իրենց ընտանիքները պետք է ապրեն բարեկեցիկ կյանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել