Գիշեր էր: Լուսիան պառկած էր, բայց քնել չէր ցանկանում: Հանկարծ նրան հյուր եկավ մի զարմանալի ու անհնար ցանկություն՝ գնալ Մարտինին հյուր: ՈՒշ էր, արժե ՞ր արդյոք գնալ: Ո՛չ, իհարկե ոչ: Բայց Լուսիան իր որոշման մեջ անփոփոխ էր: Նա անձայն հագնվեց ու դուրս եկավ տնից: Դրսում ցուրտ էր, Լուսիան գնում էր, գնում էր առաջ ու առաջ, բայց՝ ու ՞ր: Արդեն Մարտինի տան դռան շեմին էր, երբ հանկարծ մարմնով մի աննկարագրելի սարսուռ անցավ: Ինչու ՞: Չգիտեմ, նա ինքն էլ չգիտեր: Այնուամենայնիվ նա թակեց դուռը: Ոչ ոք չարձագանքեց: Թակեց մի անգամ էլ, կրկին ու կրկին, բայց ոչ, պատասխան չկար:Լուսիան վախեցած հրեց դուռը: Բաց էր, բայց ինչու ՞, ի ՞նչ էր պատահել: Չգիտեմ, նա ինքն էլ չգիտեր: Սարսափից դողացող քայլերով գնաց դեպի հյուրասենյակ: Մութ էր, հանկարծ Լուսիան սարսափի ճիչ արձակեց. նրան հպվեց ինչ-որ սառն ու մեծ բան, որ կախված էր առաստաղից: Նրա ձայնից այստեղ վազեցին հարեւաննրը: Լուսիան արթնացավ տանը: Ամեն ինչ այնքան խաղաղ ու հանգիստ էր: Մայրը կարեկցանքով լի հայացքով նստած էր մահճակալի կողքին եւ զարմացած զննում էր դստերը: Լուսիայի գլխով մի պահ անցան գիշերվանից մի քանի պատկերներ, բայց, ըստ նրա, դա երազ էր: Մայրը համբուրեց աղջկան ու դուրս եկավ սենյակից: Լուսիան հասկացավ, որ ինչ-որ բան ներսից տանջում է իրեն: Կարոտել էր Մարտինին,հիշեց, որ նախորդ առավոտ Մարտինից մի նամակ էր ստացել, որը կարդալու ժամանակ չէր ունեցել: Բացեց ծրարը, հանեց նամակն ու սկսեց կարդալ: «Ողջու՛յն, իմ Լուսիա, իմ միակ ու բարի Լուսիա: Քեզ շատ եմ կարոտել, արդեն երեք օր է չենք հանդիպել: Դու գիտես, թե քեզ որքան շատ եմ սիրում, գիտես նաեւ, որ դու իմ կյանքի միակ լուսավոր կետն ես: Հանուն քեզ ու մեր երջանկության ես պատրաստ եմ ամեն ինչի:Հիշու ՞մ ես, մի օր մենք պայմանավորվեցինք իրար հանդեպ անկեղծ լինել ու միմյանցից գաղտնիքներ չո ւնենալ:

Մենք իրար մասին գրեթե ամեն ինչ գիտենք:Բայց ես վախենում էի այս մասին ասել քեզ:Վախենում էի,որ դու ինձ չես հասկանա,որ քեզ կկորցնեմ: Ամեն անգամ քեզ գրկելիս հոգիս կրծում էր մի անտանելի զգացմունք, որը խիղճ են անվանում: Չգիտեմ՝ դու ինձ կհասկանաս, թե՝ ոչ, կներես, թե՝ ոչ, բայց կարդա նամակս մինչեւ վերջ:» Կարդալով այս տողերը Լուսիան անհանգստացավ,դողաց, կրկին գլխվ անցան գիշերվա պատկերները, կրկին զգաց այն տարօրինակ սառնությունը:Այսուհանդերձ, շարունակեց կարդալ:

«Դեպքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ: Մի աշնանային գիշեր չէի կարողնում քնել, որոշեցի դուրս գալ զբոսնելու: Եղանակն այնքան հաճելի էր: Հանկարծ հեռվից գոռգոռոցներ լսվեցին, վազեցի ձայնի ուղղությամբ: Տեսա՝ մի հարբած պատանի վիրավորում էր մի անպաշտպան աղջկա:Ես շատ բռնկուն բնավորություն ունեի, մոտեցա նրանց, բռնեցի ավազակի վզից, դեմ տվի պատին ու արգելեցի այլեւս մոտենալ այդ աղջկան: Նա ինձ մի լավ հարվածեց, ես էլ գրպանիցս հանեցի դանակս եւ մի քանի անխնա հարվածներ հասցրեցի: Աղջիկը սարսափահար ինձ էր նայում, իսկ ես թողեցի նրան փողոցի մեջտեղում ու տուն գնացի: Այնպես հանգիստ քնեցի, կարծես մի քանի ժամ առաջ ես չէի մարդ սպանել: Առավոտյան միայն հասկացա հարցի լրջությունը: Բայց չգիտեմ, թե ինչու եւ ինչպես, ոստիկաններն ինձ չէին կարողացել գտնել: Դա իսկական հրաշք էր, բայց դա ինձ ավելի տխրեցրեց: Խիղճս տանջում էր ինձ, գիշերները չէի կարողանում քնել: Արդեն որոշել էի ինքնասպան լինել երբ հանդիպեցի քեզ: Ասում են՝ եթե սիրում են՝ սիրում են մի անգամ ու առաջին հայացից: Ես քեզ սիրեցի, ավելի ճիշտ՝ պաշտեցի: Բայց չէի կարողամում քեզ պատմել ճշմարտությունը, որովհետեւ դու այնքան գեղեցիկ, բարի ու անմեղ էիր: Երդվում եմ, ես քեզ սիրում եմ ամբողջ հոգով: Հիշում ես, մի անգամ մոտ մի շաբաթ քեզ չէի գրում, չէի զանգում, գիտես՝ ինչու: Որոշել էի հեռանալ քեզնց, չփչացնել կյանքդ: Բայց չկարողացա. առանց քեզ անհնար է:

Օրեր առաջ թերթում կարդացի, որ ոստիկանները գտել են այն տղային սպանողի հետքերը: Դե, երեւի Աստված այս երջանկությունն ինձ շատ համարեց:Ես արդեն չկամ...Հավանաբար, դու հիմա մտածում ես, որ ես վախկոտ եմ, թուլակամ, մտածում ես, որ ես վախեցա ոստիկանությունից, ինձ հասանելիք պատժից: Բայց ոչ, ես ուղղակի վախեցա առանց քեզ ապրելուց: Իմ աչքերը կկուրանան, եթե չտեսնեն քո գեղեցիկ դեմքը, ականջներս կկուրանան, եթե չլսեմ քո քնքուշ ձայնը, շրթունքներս կչորանան, եթե չհամբուրեմ քեզ:

Ես չեմ խնդրում, որ դու ինձ հասկանաս ու ներես: Ես միայն խնդրում եմ քեզ մոռանալ ինձ ու երջանիկ լինել: Համբուրում եմ, քեզ լավ նայիր:»

Լուսիայի համար պարզ էր, որ այն սառը իրը, որ դիպավ նրան Մարտինի դիակն էր: Լուսիայի աչքերն արցունքոտվեցին, բայց նա չգոռաց, ոչ մի ծպտուն չհանեց: Միայն նայեց պատուհանից դուրս եւ ասաց.«Բարեւ՛, միայնություն:»

Դիանա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել