««ՉԻ» խմբագրությունը շարունակում է  ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։
 
Դավիթաշեն վարչական  շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։
 
Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն և ոչ հաշվեհամարին փոխանցելով։ Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն  Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել