Այսօր երգիչ Նարեկ Բավեյանը դարձավ երեսուն տարեկան: Նարեկն այն մարդկանց թվին է պատկանում, ովքեր չեն սիրում առանձնահատուկ տոնել իրենց ծննդյան տարեդարձը: «Այս առումով ես հետաքրքիր զրուցակից եմ, չեմ սիրում իմ ծննդյան օրերը, շատ պասիվ եմ այս օրերին»:

ArmStar.am-ի այն հարցը, թե արդյոք դա կապված է մեծանալու հետ, Նարեկը այլ կերպ հասկացավ. «Ո’չ, միշտ էլ այդպես է եղել, ինձ բիձա մի սարքեք: Էդ ինչքա՞ն եմ մեծացել, որ կապված է մեծանալու հետ (ծիծաղում է)»:

Խոսակցության ընթացքում ArmStar.am-ի լրագրողը մեկնաբանեց, որ շատերը չեն սիրում իրենց ծննդյան օրը, որովհետև գիտակցում են, որ մեկ տարով էլ մեծացան: Նարեկը պարզաբանեց. «Աաաաա, չէ, ինձ մոտ դա ավելի շատ կապված է այն բանի հետ, որ մասնագիտությունիցս դուրս, առօրյայում չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, չեմ սիրում իմ անձի շուրջ աղմուկ հանել: Սա իհարկե, երբ գործի մեջ չեմ, բնավորությանս հետ է կապված»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել