Մարիա Շարապովան վաղուց է  զբաղեցրել ամենագեղեցիկ սպորտսմենուհի կամ սպորտսմեն-չեմպիոն վարկանիշային աղուսյակի առաջին հորիզոնականները, հիմա արդեն նրան պաշտոնապես ճանաչել են նաև բարձր եկամուտ ունեցող լավագույններից մեկը:

26 ամյա Շարապովան այս  սպորտաձևի բոլոր ժամանակների ամենահարուստ թենիսիստուհիների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Նրա եկամուտները  կազմում են 25,1 միլիոն դոլար: Մինչ օրս ավելի շատ վաստակել են միայն Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը` Մարիայի հավերժ մրցակիցները (43,2 և 28,6):

Ռուս թենիսիստուհին գիտի ինչպես ծախսել վաստակած գումարը. նա ունի իր սեփական ֆոնդը և բարեգործություններ է անում, ինչպես նաև հանդիսանում  է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել