2018-ի նորաձև հյուրասենյակը զարմացնում է իր նոր լուծումներով՝ ճերմակ գույները համատեղված ոճերի խառնուրդով, հյուսվածքներով, գեղատեսիլ բնապատկերներով: Յուրաքանչյուր դետալ նախատեսված է հարմարավետություն ու էսթետիկ հաճույք պատճառելու համար: 2018-ի կարևորագույն մոտեցումն է բնակիչների առողջությունն ու ջերմությունն ապահովող նյութերի ընտրությունը:

2018-ի նորաձև հյուրասենյակի գույներ

Արդեն նշվեց, որ 2018-ի ինտերիերի դիզայնի հիմնական միտումը բնական գույնի և տեքստուրայի օգտագործումն է: Հիմնակնում օգտագործվում են հետևյալ երանգները.

  • 2018 թ.-ի ինտերիերում մեկ հիմնական պայծառ շեշտադրությամբ ստեղծվում է մեկ ընդհանուր ֆոնի վրա ամբողջական անսամբլ: Օրինակ՝ սեղանների, բազկաթոռների, դռների բռնակների երանգների պայծառ ընտրությունը ողջունվում է:
  • Պատկերացրեք բնության գեղեցիկ նկար, իսկ հիմա այն համարձակորեն տեղափոխեք ձեր տուն՝ դարձնելով ձեր սենյակը կենդանի սենյակ: Օրինակ՝ նեխուրի «կանաչ» փափուկ դենիմ գորգ օգտագործելով կամ նարնջագույն-կարմիր ծաղկային պայծառ շեշտադրումներ մտցրեք ձեր ինտերիերում․ դա ուլտրանորաձև է:
  • Անգամ մոխրագույն գորշ գամմայի մեջ պետք է զգուշությամբ և գրագետ կերպով ներդնել հումորիկ, կիտրոնի գույներ կամ փոքրիկ պայծառ շեշտադրումներ:
  • Բալի երանգները՝ որպես հիմնական գույն, ապահովում են որոշակի նրբություն և թարմություն, որը համալրվում է դրամատիկ սևով, բայց ամառային էլեմենտներով:
  • Երկնագույնը խորհրդանշում է ջրի տարրը տան մեջ: Պայծառ հակապատկերային գծերը գորշ գույների հետ երկնագույնի վրա ֆանտաստիկ ֆոն են ստեղծում 2018-ի ինտերիերում:

2018-ի նորաձև հյուրասենյակի կահույք

2018-ի ինտերիերում կահավորման միտումները երկակի են ուլտրանորաձև կամ անտիկ 1940-1970 թթ.-ի ոգով: Նոր մոտեցում է նաև «Կրիստալե» կահույքը՝ ներառյալ երկրաչափական ապակյա ձևավորմամբ կահավորումը: 2018-ի հյուրասենյակի կահույքի, ջահերի, նույնիսկ գորգերի վրա հայտնվում են փայտե, մարմարե, քարի, լուսնի մակերեսներների իմիտացիաներ:

2018-ի նորաձև հյուրասենյակի նյութեր

Ընդհանուր առմամբ՝ 2018 հյուրասենյակը ձգտում է ընդհանուր մեղմության և հարմարավետության տպավորություն ստեղծել: Փափուկ բնական գործվածքների առատությունը դիտարկվում է ցանկացած գերժամանակակից հյուրասենյակի ինտերիերում: 2018-ը թելադրում է գույների, ձևերի և նյութերի կատարյալ համադրություն, հաճախ սենյակը հիշեցնում է որոշակի լանդշաֆտ:

Գերակա ուղղություն է բարոկկո դարաշրջանի ոճը՝ իր հարուստ թավշյա ակցենտով, պաստառագործությամբ, տեքստիլ գորգերով, թավշյա վարագույրը: Իհարկե, նման վարագույրների դիզայնը միայն մեծ սենյակներին է համապատասխանում: Ավելի փոքր հյուրասենյակում 2018-ի նախագծերում ներառված են, իհարկե, թավշյա վարագույրներ, սակայն պետք է խուսափեք հարուստ և վառ դեկորատիվ տարրեր օգտագործելուց: Սպիտակեցված կամ մաշված տեսք ունեցող փայտն անտիկ ոճի դեպքում լավագույնն է պատերի և առաստաղների համար:

2018-ի նորաձև հյուրասենյակի աքսեսուարներ

2018 հյուրասենյակի ինտերիերն ամբողջացնելուց հետո պետք է անդրադառնալ տանտիրոջ անհատականությունը արտացոլող պարագաներին և աքսեսուարներին: Նույնիսկ ամենափոքրիկ աքսեսուարներն աչքի են ընկնում նյութերի բազմազանությամբ և զարմանալիորեն կիրառական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել