2018-ի նորաձև հյուրասենյակը. միտումներ, լուսանկարներ, գաղափարներ


11:29 , 30 նոյեմբեր, 2017

2018-ի նորաձև հյուրասենյակը զարմացնում է իր նոր լուծումներով՝ ճերմակ գույները համատեղված ոճերի խառնուրդով, հյուսվածքներով, գեղատեսիլ բնապատկերներով: Յուրաքանչյուր դետալ նախատեսված է հարմարավետություն ու էսթետիկ հաճույք պատճառելու համար: 2018-ի կարևորագույն մոտեցումն է բնակիչների առողջությունն ու ջերմությունն ապահովող նյութերի ընտրությունը:

2018-ի նորաձև հյուրասենյակի գույներ

Արդեն նշվեց, որ 2018-ի ինտերիերի դիզայնի հիմնական միտումը բնական գույնի և տեքստուրայի օգտագործումն է: Հիմնակնում օգտագործվում են հետևյալ երանգները.

2018-ի նորաձև հյուրասենյակի կահույք

2018-ի ինտերիերում կահավորման միտումները երկակի են ուլտրանորաձև կամ անտիկ 1940-1970 թթ.-ի ոգով: Նոր մոտեցում է նաև «Կրիստալե» կահույքը՝ ներառյալ երկրաչափական ապակյա ձևավորմամբ կահավորումը: 2018-ի հյուրասենյակի կահույքի, ջահերի, նույնիսկ գորգերի վրա հայտնվում են փայտե, մարմարե, քարի, լուսնի մակերեսներների իմիտացիաներ:

2018-ի նորաձև հյուրասենյակի նյութեր

Ընդհանուր առմամբ՝ 2018 հյուրասենյակը ձգտում է ընդհանուր մեղմության և հարմարավետության տպավորություն ստեղծել: Փափուկ բնական գործվածքների առատությունը դիտարկվում է ցանկացած գերժամանակակից հյուրասենյակի ինտերիերում: 2018-ը թելադրում է գույների, ձևերի և նյութերի կատարյալ համադրություն, հաճախ սենյակը հիշեցնում է որոշակի լանդշաֆտ:

Գերակա ուղղություն է բարոկկո դարաշրջանի ոճը՝ իր հարուստ թավշյա ակցենտով, պաստառագործությամբ, տեքստիլ գորգերով, թավշյա վարագույրը: Իհարկե, նման վարագույրների դիզայնը միայն մեծ սենյակներին է համապատասխանում: Ավելի փոքր հյուրասենյակում 2018-ի նախագծերում ներառված են, իհարկե, թավշյա վարագույրներ, սակայն պետք է խուսափեք հարուստ և վառ դեկորատիվ տարրեր օգտագործելուց: Սպիտակեցված կամ մաշված տեսք ունեցող փայտն անտիկ ոճի դեպքում լավագույնն է պատերի և առաստաղների համար:

2018-ի նորաձև հյուրասենյակի աքսեսուարներ

2018 հյուրասենյակի ինտերիերն ամբողջացնելուց հետո պետք է անդրադառնալ տանտիրոջ անհատականությունը արտացոլող պարագաներին և աքսեսուարներին: Նույնիսկ ամենափոքրիկ աքսեսուարներն աչքի են ընկնում նյութերի բազմազանությամբ և զարմանալիորեն կիրառական են: