Ararartnews.am-ը գրում է․
Սաուդցի 11 ձերբակալված արքայազներ և երկրի մի քանի խոշոր ձեռնարկատերեր պահվում են Էր Ռիադի Ritz-Carlton շքեղ հյուրանոցում. «5-աստղանի» բանտից տեսանյութ է ներկայացրել BBC News-ը:
Նշվում է, որ հյուրանոցում կալանքի տակ գտնվում է շուրջ 200 մարդ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի գործով:
Թագաժառանգ Մոհամմադ բեն-Սալմանի ղեկավարած գերատեսչությունն իրավունք ունի հետաքննել, կալանավորել, վերահսկել և սառեցնել ֆինանսական մեքենայություններին մասնակից մասնավոր անձանց հաշիվները. խոսքը շուրջ 100 մլրդ դոլարի չարաշահումների մասին է:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազները, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, համաձայնել են ազատության համար տալ իրենց ունեցած միջոցների մի մասը:
Տեղեկացրել էինք նաև, որ կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել էին հայկական արմատներով սաուդցի արքայազն, միլիարդատեր ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը, ով Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, և նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Վալիդ իբն Թալալը: